26.11.2024
Մուխին. ԵԱՏՄ-ը կատարելագործվում է՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումների փորձը
prev Նախորդ նորություն

Մարտահրավերները բարձրացնում են եվրասիական ինտեգրացիայի գրավչությունը

Գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներն եվրասիական ինտեգրացիան ակտուալ են դարձնում Անդրկովկասի երկրների, մասնավորապես Վրաստանի ու Ադրբեջանի համար: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը այսօր Երևանում VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում:

Փորձագետը նշել է, որ Անդրկովկասի երկրների շուրջ ստեղծված իրավիճակը, ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը Թուրիայի անտրամաբանական և անհասկանալի պահվածքի պատճառով, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ծայրահեղական տրամադրությունների աճը, մասնավորապես Ադրբեջանում. այդ բոլոր գործոնները միասին չեն թողնում մտածելու ժամական:

«Պետք է որոշում կայացնել: Ես կարծում եմ, որ դրանք ընդունվելու են մոտակա ժամանակներս, անխոս, հաշվի առնելով բոլորի շահերը: Այլ կերպ աշխատելն անհնար է: Ավարտվել է այն փուլը, երբ պետք է խորհել ու դանդաղել», - նշել է քաղաքագետը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչքանով է այսօր Բաքուն հետաքրքրված ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ, Մարտինովը նշել է, որ չնայած թվացող տնտեսական կայունությանը, որը պայմանավորված է էներգակիրների առկայությամբ, Ադրբեջանն այսօր կանգնել է լուրջ մարտահրավերներ առջև:

«Արևմուքի հետ հարաբերությունների վատթարացումը, հասարակությունում ծայրահեղական տրամադրությունների աճը, իրանական գործոնի առկայությունը, որը Բաքվի կողմից բավականին ոչ միանշանակ է ընկալվում, ստիպում են տեղի էլիտաներին ընտրել սեփական անվտանգությունն ապահովելու ուղիներ՝ ինքնապահպանման համար: Եվ այդ տեսանկյունից չի բացառվում, որ ադրբեջանական էլիտաների խոցելիությունը կարող է նրանց դրդել դեպի եվրասիականություն», - հավելել է նա: