26.11.2024
Նալբանդյան. ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցումը լուրջ հարված է ահաբեկչության դեմ պայքարին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի և ԻՊ-ի համագործակցությունն ավելի բազմաշերտ է, քան հայտնի է

Թուրքիայի ու "Իսլամական պետություն" ահաբեկչական կազմակերպության համագործակցությունն ավելի բազմաշերտ, քան հայտնի է համաշխարհային հանրությանը:

Գրոհայինների վերահսկողության տակ է թուրք-սիրիական սահմանի 100կմ-ոց հատվածը Քիլիս ու Յարաբուլուս լեռների միջև, որի միջոցով իրականացվում է նավթի վաճառքը, զենքերի տեղափոխությունը, գումարների առաքումը և այլն: Ջիհադականներն ազատ մուտք ու ելք են անում ԻՊ-ի հսկողության տակ գտնվող շրջաններից դեպի Թուրքիա, փոխանցում է Die Presse-ը:

Չնայած Թուրքիայի՝ "Իսլամական պետության" դեմ արևմտյան կոալիցիայի մաս կազմելուն, թուրքական ինքնաթիռները ռմբակոծում են Քրդական բանվորական կուսակցության դիրքերը Իրաքում և Սիրիայում՝ թուլացնելով միակ ուժին, որը կարող է ցամաքում պայքարել "Իսլամական պետության" դեմ: