26.11.2024
Վրաստանը չի կարող պայքարել ԻՊ-ի դեմ առանց ՌԴ-ի և Իրանի
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Իրանի խորհրդարանական ընտրություններում ռեֆորմիստները հաղթելու մեծ շանսեր ունեն

Իրանում փետրվարի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքական շարժումները կմիավորեն իրենց ջանքերը խորհրդարանում պահպանողականների թիվը նվազեցնելու համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայում աշխատող իրանցի քաղաքագետ Մեհտի Մահդավի Ազադը:

Նա նշել է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված են լինելու չափավորներին ու ռեֆորմատորներին մոտ կանգնած պահպանողականները: Նրա խոսքով, 2005-2013թթ.-ին Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք, ով ներկայացնում էր պահպանողականների թևը, երկրի տնտեսությունը տուժել է կոռուպցիայի ու պատժամիջոցների պատճառով, Իրանը մեկուսացվել էր համաշխարհային հանրությունից: Իրանի ժողովուրդը սկսել ավելի քիչ աջակցել այդ ճամբարին, փոխանցում է Trend-ը:

Քաղաքագետի կարծիքով, Իրանում վերջին քսան տարում անցկացվող ընտրությունները ցույց են տվել, որ ռեֆորմատորները մեծ շանս ունեն հաղթել խորհրդարանական ընտրություններում:

Ազադի խոսքով, պահպանողականների ճամբարից խորհրդարանում ներկայացված է 60 անդամ, որոքն նախկին նախագահ Ահմադինեժադի և «Իսլամական հեղափոխության կայունության ճակատի» ներկայացուցիչներն են, որը գլխավորում է այաթոլա Մուհամեդթագի Միսբահ Յազդին: Ջանքեր են գործադրվելու, որպեսզի նրանց թիվը նվազի մինչև 10-15 հոգի և նրանց փոխարինեն խոսնակ Ալի Լարիջանիին հարող չափավորները:

Իրանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում չորս տարին մեկ անգամ: Նախորդ ընտրությունները կայացել են 2012թ.-ի մարտին: Այս պահին Իրանի խորհրարանը բաղկացած է 290 պատգամավորներից՝խոսնակը Ալի Լարիջանին է: 2016թ.-ի փետրվարին հիմնական մրցակիցներն են լինելու ռեֆորմատորներն ու պահպանողականները: Ընտրությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Սահմանադրության պահպանության խորհուրդը: