ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին պատմել է, թե ինչ պայմանների դեպում ռուսական բանակը կլքի Սիրիան՝ դադարեցնելով մասնակցել ՌԴ-ում արգելված "Իսլամական պետության" դեմ գործողություններին: Նրա խոսքով, որևէ քաղաքական լուծման դժվար է հասնել, քանի դեռ ահաբեկչական և ծայրահեղական ուժերին չի տրվել շոշափելի հարված: Պեսկովը նշել է, որ ռուսական գործողությունը Սիրիայում իրականացվում է ի աջակցություն և Սիրիայի ԶՈւ-ր հարձակողական գործողությունների շրջանում, որոնք պայքար են մղում ահաբեկիչների և ծայրահեղական կազմակերպությունների դեմ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հավելել է, որ Ասադի քաղաքական ապագան կարող են որոշել միայն սիրիացիները, փոխանցում է mk.ru կայքը: