25.11.2024
Bellingcat. Քառօրյա պատերազմում Ադրբեջանն ոչնչի չհասավ
prev Նախորդ նորություն

Պեսկով. Ղարաբաղի շուրջ իրավիճակը շատ փխրուն է

Կրեմլում Ղարաբաղի շուրջ իրավիճակը գնահատում են որպես շատ փխրուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին Պեսկովն արձագանքել է, որ իրենք Ղարաբաղի շուրջ իրավիճակը գնահատում են որպես շատ փխրուն, հայտնում է РИА Новости-ին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 500-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: