24.11.2024
Բաքուն ցանկանում է չեղարկել զինադադարի համաձայնագիրը. Երևանը պատասխանում է
prev Նախորդ նորություն

Բորդյուժա. Ղարաբաղում էսկալացիայի ժամանակ Երևանը չի դիմել ՀԱՊԿ-ին

Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին մարտական գործողությունների ընթացքում Երևանն օգնության հարցով չի դիմել ՀԱՊԿ-ին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նա նշել է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ շփումների ընթացքում իրեն հայտնել են, որ հանրապետությունը չի օգտագործել առկա ներուժի մեծ մասը, այդ պատճառով ոչ մի խնդրանք չի եղել, փոխանցում է РИА Новости-ին:

Բորդյուժան դրական է պատասխանել այն հարցադրմանը, որ Լեռնային Ղարաբաղը իրավական առումով ՀՀ-ի մաս չէ և ՀԱՊԿ-ը օգնության կհասնի ՀՀ-ին, եթե հարձակում լինի նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման տեսանկյունից: "Եթե կրկնվեն ռազմական գործողությունները և ուղիղ ռազմական հակամարտությունը, ապա դա կարող է պայթեցնել ամբողջ Կովկասը: Այդ պարագայում հակամարտության մեջ ներքաշված կլինեն Կովկասի շատ ժողովուրդներ, իսկ դա շատ լուրջ է", - ասել է նա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 500-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Այնուամենայնիվ այժմ ինավիճակը շփման գծում մնում է լարված, իսկ կրակի դադարեցման մասին բանավոր պայամանավորվածությունը խախտվում է ամենօրյա ռեվիմով, որն ուղեկցվում է հակմարտող կողմերի կենդանի ուժի կորուստներով: