Կասկածներ չկան, թե ով էր Ղարաբաղում վերջին իրադարձությունների նախաձեռնողը: Մոսկվայում հենց ադրբեջանցի դեսպանը հարվածի տակ դրեց Բաքվի ղեկավարությանը: Նա ուղիղ հայտարարեց, որ Բաքուն իրավունք ունի ազատագրել այդ տարածքները ռազմական ուժով: Իրականում ստորագրված փաստաթղթերը բավարարար են, որպես պահպանվի հրադադարի ռեժիմը: Որևէ նոր փաստաթղթեր ստորագրելու կարիք չկա: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի դիվանագետ, 1992–1996թթ.-ին միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:
Նրա խոսքով, շատերը կիսում են այն կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի նրա բնակչությունը: "Եթե հանրաքվե անցկացվի, ապա դրա ելքն ակնհայտ է: Անգամ եթե հանրաքվեին մասնակցեն ադրբեջանցիները, ովքեր մինչ այդ այնտեղ բնակվել են, ապա միևնույն է, ճնշող մեծամասնությունը կքվեարկի անկախության օգտին", - փոխանցում է նրա խոսքերը
mk.ru-ը:
«Այդ պատճառով Իլհամ Ալիևն ընդհանրապես հանրաքվե չի ցանկանում: Նա հարցը դնում է այսպես. «դրանք մեր հողերն են, վերադարձրեք դրանք մեզ»: Դեռևս
Հեյդար Ալիևի օրոք 1995 թ.-ին Ադրբեջանում նոր սահմանադրություն են ընդունել, որտեղ ամրագրվել է, որ հանրաքվեները կարող են անցնել միայն համազգային մաշտաբով: Ադրբեջանի սահմանադրությամբ Ղարաբաղում հանրաքվե անցկացնել չի կարելի: Իսկ ինչ է ասում միջազգային փորձը: Երբ հանրաքվե էր անցկացվում Շորտլանդիայում, ապա այնտեղ քվերակում էին Շոտլանդիայի բնակիչները, ոչ թե ողջ Մեծ Բրիտանիայի: Եթե Կատալոնիայում անկախության հարնաքվե անցկացվեր, ապա այնտեղ կքվեարկեր Կատալոնիան, այլ ոչ թե ողջ Իսպանիան: Սակայն Իսպանիան, ինչպես նաև Ադրբեջանը չեն ցանկանում հանրաքվեի անցկացում, քանի որ դրա ելքն ակնհայտ է»,-հավելել է նա:
Կազիմիրովն անդրադարձել է նաև Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ-ի ընդունած չորս բանաձևերին, որոնց վրա ակտիվորեն հղում է կատարում ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության հարցում: Կազիմիրովը հիշեցրել է մի քանի պատմական դրվագներ, որոնք լույն են սփռել որոշակի կարևոր տարրերի վրա: 822 բանաձևի ընդունումից հետո, ըստ նրա, ինքը դիմել էր ԱՄՆ-ին և Թուրքիային: Նրանք երեքով՝ ՌԴ-ը, ԱՄՆ-ը և Թուրքիան դիմել էին հակամարտող երեք կողմերին գրավոր ձևով:
«Տեքստում ասված էր հեևայլը: Պատրա՞ստ եք դուք արդյոք 822 բանաձևի կատարմանը: Երևանն ու Ստեփանակերտը համաձայնություն են տվել: Բաքուն նախընտրել է պատասխան չտալ: Քանի որ նրանք հույս ունեին հաղթանակ տանել: Այդ պատճառով պատերազմը չի դադարել: Եվ փաստացի Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձևերը արժեզրկվեցին: ԱԽ-ը արդեն չէր ցանկանում ընդունել հինգերորդ բանաձևը, քանի որ դա խաթարում են նրա հեղինակությունը: Նա ընդունում է բանաձևեր, որոնք չեն կատարվում: Այդ պատճառով, երբ մենք աշխատում էինք կրակի դադարեցման համաձայնագրի վրա, մենք չեինք կարող որպես հիմք ընդունել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը: Մենք ստիպված ենք մեզ համար մտածել այլ հիմք»,-հավելել է նա: