24.11.2024
Ադրբեջանն առաջնագծում զորավարժություններ է անցկացրել
prev Նախորդ նորություն

Երևանի կողմից Ստեփանակերտի ճանաչումը բարդ վիճակի մեջ կդնի Մոսկվային

Երևանի կարծիքով բանակցային սեղանի մոտ ԼՂՀ բացակայությունը հակամարտության կարգավորման առանցքային խոչընդոտներից է: Երևանը գիտակցում է, Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացը կարող է բացասաբար ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ ԱՄՆ-ի ու Կանադայի ինստիտուտի Տարածաշրջանային խնդիրների կենտրոնի ղեկավար Նանա Գեգելաշվիլին:

Նա նշել է, որ Երևանի կողմից Ստեփանակերտի հնարավոր ճանաչումը կարող է կրկնապատկել Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Բացի այդ, այդ քայլը չի ստանա արտաքին խաղացողների և համաշխարհային հանրության աջակցությունը: Ըստ փորձագետի, այս պահին Երևանը չի կարող չհասկանալ այդ քայլի լրջագույն հետևանքները, փոխանցում է politcom.ru-ը:

«Ինչ վերաբերվում է Բաքվի դիրքորոշմանը, ապա այն մնում է անփոփոխ: Բաքուն բացառում է Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին ու շարունակում է պնդել, որ Ադրբեջանը զիջումների չի գնա իր տարածքային ամբողջականության հարցում, իսկ խնդիրը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձևերի հիման վրա: ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչումը կարող է նպաստել Ադրբեջանի՝ Մինսկի խմբից դուրս գալուն և այդ բանակցություններն այլ դիսկուսիոն ֆորմատներ տեղափոխելուն, ինչը հակասում է համանախագահ երկրների դիրքորոշմանը», - նշել է Գեգելաշվիլին:

Նրա խոսքով, ՌԴ-ը հայտնում է բարդ իրավիճակում: Բալանսի խախտման դեպքում, որը դեռևս Մոսկվային հաջողվում է պահպանել հակամարտող կողմերի միջև և անկախության ճանաչման պարագայում ՌԴ-ը պետք է հստակորեն աջակցի ՀՀ-ին, ինչը ավելի կմերձեցնի Բաքվին ու Անկարային: