20.04.2025
Բաքու-Թբիլիսի-Կարսը պատրաստ կլինի շահագործման մինչև տարվա վերջ
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանն ու Բակո Սահակյանը քննարկել են շփման գծում իրավիճակը

Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:

Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր:

«Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարեւորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը եւ գործուն քայլերն Արցախին սատարելու ուղղությամբ»,- նշվում է տարածված հաղորդագրությունում:
Միջնորդներ. Սարգսյանն ու Ալիևը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար