24.11.2024
Al Monitor. Էրդողանը շարունակում է երթը դեպի բացարձակ իշխանություն
prev Նախորդ նորություն

Բաքու-Թբիլիսի-Կարսը պատրաստ կլինի շահագործման մինչև տարվա վերջ

Ադրբեջանը խոշոր նախագծեր է իրականացնում ներքին և միջազգային նշանակության տրանսպորտային միջանցներ ստեղծելու համար: Այդ մասին АПА-Экономикс-ի փոխանցմամ հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը:

«Որպես օրինակ կարելի է բերել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային միջանցքը, որի բաղկացուցիչ մասերն են Բաքվի միջազգային առևտրային նավահանգիստն ու Հյուսիս-Հարավ միջանցքը: Բացի այդ կարևոր է նաև Արևմուտք-Արևելք միջանցքը: Բաքու-Թբիլիսի-Կարսը կարևոր է ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի համար: Այդ նախագծով հետաքրքվում են շատ երկրներ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Հյուսիսային Եվրոպա»,-նշել է Մամեդովը:

Նախարարը հավելել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս պատրաստ կլինի շահագործման մինչև տարվա վերջ: Այժմ աշխատանքներն ընթանում են արագցված տեմպով: