20.04.2025
Միջնորդներ. Սարգսյանն ու Ալիևը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ
prev Նախորդ նորություն

Բրայզա. ԱՄՆ-ն չի ցանկանում ակտիվ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

ԱՄՆ-ն չի ցանկանում ակտիվ դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին անդամ Մեթյու Բրայզան:

Նրա խոսքով, Ռուսաստանն այս հարցում ավելի ակտիվ է: «Նախագահ Օբաման հայտարարությամբ հանդես չեկավ ավելի քան 20 տարվա ընթացքում շփման գծում լարվածության ամենալայնածավալ սրումից հետո»,- Բրայզայի խոսքերն է մեջբերում Trend-ը:

Ըստ նրա, այդպիսով ԱՄՆ-ն Ռուսաստանին հնարավորություն է ընձեռում առաջատարի դեր ստանձնել տարածաշրջանում, ինչը Վաշինգտոնի մեծ սխալն է:

Բրայզան կարծում է, որ ԱՄՆ-ն կարող էր ավելի շատ ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, բայց, ըստ երեւույթին, այդ հակամարտության կարգավորումն ԱՄՆ-ի համար առաջնահերթ խնդիր չէ:
Մատվիենկո. ԵԱՏՄ-ում մասնակցությունը թույլ է տալիս հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար