27.11.2024
Փորձագետ. Հակաիգիլյան կոալիցիան անարդյունավետ է առանց Սիրիայի
16.09.2015
Փորձագետ. Հակաիգիլյան կոալիցիան անարդյունավետ է առանց Սիրիայի

ՌԴ-ի որոշումը հրաժարվել "Իսլամական պետության" դեմ պայքարի կոալիցիային միանալուց և միայնակ գործել Սիրիայում կարող են գնահատվել ԱՄՆ-ի վարչակազմի կողմից, որպես Բաշար Ասադի վարչակարգին աջակցություն և հանգեցնել այդ երկրի հետագա մեկուսացմանը: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը: Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ, դոցենտ Սերգեյ Սերեգիչևը հայտարարել է, որ ՌԴ-ը ցանկանում է, որպեսզի իր մասնակցությամբ կոալիցիան հետապնդի միայն մեկ նպատակ՝ "Իսլամական պետության" ոչնչացում և ոչ թե Բաշար Ասադի տապալում: Ըստ նրա, ամերիկացիների՝ 60 երկրից ձևավորած կոալիցիան, որոնցից շատերը միայն թիկունքային, լոգիստիկ և բարոյական աջակցություն են ցուցաբերում, ցանկանում են տապալել Ասադին, իսկ ՌԴ-ի համար կարևոր է պահպանել այսօրվա նախագահի վարչակարգը: Նա նշել է, որ "Իսլամական պետության" ոչնչացման համար բավարար չէ անգամ ցամաքային գործողություն իրականացնել: Այդ կազմակերպության ֆենոմենը բացատրվում է ոչ թե մարտիկների քանակով կամ հզորությամբ, այլ նրանց գաղափարախոսության մոբիլիզացնող ուժով: Նրա խոսքով, գոյություն ունի գաղափարախոսության ոչնչացման երկու միջոց՝ առաջինը ցեղասպանություն, դրա կրողների տոտալ ոչնչացում: Բնական է՝ այդիսի միջոց ոչ ոք չի քննարկում: Փորձագետը նշել է, որ երկրորդ մեթոդը՝ վարկաբելել այդ գաղափարախոսությունը, որպեսզի հետևորդները հիասթափվեն: Անհրաժեշտ կլինի տասնյակ տարիներ և մեծ ջանքեր, սակայն դա ճիշտ ճանապարհ է, որով կարող է գնալ համաշխարհային հանրությունը: Սերեգիչևը նշել է, որ ամերիկացիները և նրանց խորհրդականները պատրաստ չեն այդ քայլին, քանի որ ԻՊ-ը դա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների հետևանք է Սիրիայում և Իրաքում: Նրա խոսքով, "Իսլամական պետությունը" ահաբեկչական խմբավորումների կոնգլոմերատ է, որն աջակցություն են ստացել ամերիկացիների կողմից տարբեր աղբյուրներով, փոխանցում է svpressa.ru կայքը: Նրա խոսքով, ամերիկացիների առջև շատ բարդ խնդիր է դրված՝ոչնչացնել Իսլամական պետոթյունը, սակայն չուժեղացնելով Ասադին: Նրանք վախենում են, որ թուլացնելով Իսլամական պետությունը որոշակի ճակատներում հենց դա էլ կստացվի: Ռմբակոծությունները ՝Իսլամական պետության դեմ պայքարի այնքան էլ արդյունավետ միջոց չէ, սակայն անգամ դա ամերիկացիները ամբողջությամբ չեն օգտագործում: Փորձագետը նշել է, որ եթե նրանք հստակորեն ռմբակոծեն իսլամականների օբյակտները և ենթակառուցվածքները, ապա դա կուժեղանցի կառավարական ուժերը: "Իսլամական պետությունը" ստիպված կլինի ռեսուրսներ բերել տարբեր ճակատներից, որոնք բաց կլինեն ռմբակոծությունների հետևանքով: Դամասկոսի մոտ կազատվի լրացուցիչ ավիացիա և հրետանի: Այդ ժամանակ Ասադի ռեժիմը տապալել ցանկացող Սաուդյան Արաբիան կսկսի պահանջներ ներկայացնել Վաշինգտոնին: Մոսկվայի միջազգային հարաբերություններ պետական ինտսիտուտի Քաղաքակրթությունների համագործակցության կենտոնի առաջատար գիտաշխատող, արաբագետ Յուրի Զինինը հայտարարել է, որ առանց Սիրիայի "Իսլամական պետության" դեմ կոալիցիան հաջողություն չի ունենա: Նա նշել է, որ "Իսլամական պետության" դեմ կոալիցիան կարող է արդյունավետ լինենլ եթե այն ներառի այն ուժերին, որոնք պայքարում են այդ սպառնալիքի դեմ, այդ թվում Սիրիան: Ըստ նրա, այդ իրավիճակում իշխանությունից հեռացնել նախագահին և նրա թիմին կնշանակի թուլացնել սիրիական բանակը և ուժեղացնել ԻՊ-ը: Փորձագետի խոսքով, այսօր ՌԴ-ն աջակցում է սիրիական պաշտոնական իշխանություններին, ինչը դուր չի գալիս ԱՄՆ-ին, սակայն Սիրիան անկախ պետություն է, որ ոչ ոք նրան դուրս չի մղել համաշխարհային հանրությունից: