24.11.2024
Ֆելգենհաուեր. թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Վիետնամ ազատ առևտրի համաձայնագրին

Մայիսի 19-ի նիստին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ անդամ պետությունների ու Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին: Ինչպես տեղեկացնում է VERELQ-ի թղթակիցը, կառավարության նիստին, ներկայացնելով որոշման նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է փոխադարձ առևտրում մաքսատուրքի դրույքաչափերի նվազեցում, իսկ որոշ ապրանքների մասով ապրանքների հանդեպ 0% մաքսատուրքի կիրառում:

Համաձայնագիրը, ըստ Արծվիկ Մինասյանի, ներառում է ապրանքների, ծառայությունների առևտուրը, մաքսային վարչարարության, առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման, ներդրումների իրականացման որոլտներ: Համաձայանագրով նախատեսվում են նաև մտավոր սեփականության, պետական գնումների ոլորտներում, ապրանքների ծագման կանոնների հարցում, ստուգող այցերի իրականացման կարգի սահմանում և նախատեսված գորոծաղությունների իրականացանում:

Համաձայնագրով, նշում է նախարարը, սահմանված են նաև ազատ առևտրի ռեժիմից բացառություններ, որոնց նկատմամբ կիրառվելու են առավել բարենպաստ ռեժիմի շրջանակներում գործող մաքսատուրքի դրույքաչափերը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ մյուս երկրների հետ համեմատ Հայաստանն ավելի ուշ է միանում համաձայանգրին, ապա առաջարկում ենք, որպեսզի այն հաստատվի, սակայն զուգահեռ տարվեն բանակցություններ Հայաստանի համար բացառությունների սահմանման մասով, հատկապես որոշակի ապրանքների մասով առանց մաքաստուրերի ռեժիմի սահմանման հարցում: Այդպիսի ապրանքներ են կոնյակը կամ ծխախաոտը», - հավելեց նա:

Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրամահյանը հայտարարեց, որ անցյալ տարի մայիսին Վիետնամի վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է նաև այս հարցը և համաձայանգրի հաստատման հարցում լուրջ խնդիրներ չի տեսնում:

Հիշեցենք, որ 2015 թ.-ի մայիսին Ղազախստանում Վիետնամի վարչապետի հետ հանդիպմանը Աբրահամյանը նշել էր, որ Հայաստանի և Վիետնամի հարաբերություններում նոր գործոն է հանդիսանում համագործակցությունը Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև: Այդ ժամանակ Աբրահամյանը առաջարկել էր նաև ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, ինչն առևտրատնտեսական համագործակցության համար լավ խթան կհանդիսանա: