27.11.2024
Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորավարժությունը
27.09.2015
Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորավարժությունը

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունված համապատասխան որոշման համաձայն` 2015 թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։ Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, զորավարժության թեման է «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»: Հիշեցնենք, որ վերջին օրերն կտրուկ աճել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում: Հրադադարի խախտումները ուղեցվում են կորուստներով, ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինորականների շրջանում: Այս ենթատեքսոտում զորավարժությունները համընկան հայաստանյան հասարակության, փորձագիտական և քաղաքական շրջանակններում ակտիվ քննարկումներին՝ նվիրված հակամարտության գոտի ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հնարավորությունը: Զորավարժություններին կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ստորաբաժանումները և ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերի գործողությունների ներդաշնակմանը և փոխգործակցելիության ամրապնդմանը` խաղաղապահ գործողության ընթացքում առաջադրված խնդիրների արդյունավետ կատարման նպատակով։ Զորավարժությունների առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և խաղաղապահ գործողության անցկացման մանդատի ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձի ձևավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը: Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցություններ վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման կարողություններ զարգացման խնդիրներ։ Նմանատիպ զորավարժություններ անցկացվել են Ղրղզստանի Հանրապետության տարածքում 2014 թ. օգոստոսին։