25.11.2024
Սարգսյան. Ժամանակակից մարտահրավերների պատասխանն ինտեգրումն է
prev Նախորդ նորություն

Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան 2017-ին կարող են համատեղ զորավարժություններ անկացնել

2017 թվականի ամռանը Վրաստանում կարող են տեղի ունենալ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ: Այդ մասին է հայտնել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:

«Մասշտաբային զորավարժություններ են լինելու, հիմնականում հակաահաբեկչական ուղղվածությամբ, անվտանգության բարձրացմանը միտված»,- ասել է նա: Ավելի վաղ Գաբալայում տեղի ունեցած Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Թբիլիսին առաջարկել էր ադրբեջանցի և թուրք գործընկերներին համագործակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ծրագրերին ու նախագծերին:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանը ԶՈւ ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Երկրները ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր ունեն:

Ընդհանրապես վերլուծաբանների կարծիքով՝ նախևառաջ այս համագործակցության ձևաչափն ուղղված է տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազմանը, Ռուսաստանի դիրքերի թուլացմանը և հակառակը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ դիրքերի ամրապնդմանը: Հատկապես վերջին կես տարվա իրադարձությունների զարգացման ֆոնին՝ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցում, ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացում, ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսում և այլն, լավ հիմք է դրվել, որպեսզի Ռուսաստանի թիկունքում այս ձևաչաթը փորձեր անի էլ ավելի հզորանալու:

VERELQ-ի փորձագետների կարծիքով, Հարավային Կովկասում Ռուսաստանը և Հայաստանը շրջանցող քաղաքական, տնտեսական եւ ռազմական գոտու ձևավորմանը յուրաքանչյուր պետություն մասնակցում է՝ ելնելով իր շահերից:

Թուրքիան ցանկանում է ավելի շատ ներգրավվել եւ ազդել տարածաշրջանի գործերի վրա, Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ զորավարժությունների միջոցով վերահաստատում է իր՝ եվրատլանտյան ինտեգրացիոն ուղենիշը, իսկ Ադրբեջանը, փորձում է խողովակաշարերի շահառու երկրներին ներգրավել այդ ենթակառուցվածքների պաշտպանության գործին իր իսկ կողմից հրահրվող հնարավոր ֆորսմաժորների պարագայում: