25.11.2024
Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան 2017-ին կարող են համատեղ զորավարժություններ անկացնել
prev Նախորդ նորություն

Հայտնի են Նալբանդյանի և Մամեդյարովի հետ ՄԽ համանախագահների հանդիպման ժամկետները

Մայիսի 31-ին Բրյուսելում տեղի է ունենալու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ՄԽ համանախագահների հետ: Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է APA-ն:

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ հունիսի 2-ին Փարիզում ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հետ նախատեսված է հանդիպում անցկացնել հունիսի սկզբին, սակայն ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսեն, երբ Բաքուն կատարի Վիեննայում նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Եթե այդ պայմանները ստեղծվեն, կյանքի կոչվեն պայմանավորվածությունները, այսինքն բացառվեն նոր զարգացումները, ինչպիսիք եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այս ուղղությամբ»,-ասել է Նալբանդյանը:

Վիեննայում մայիսի 16-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ շփման գծում հրադարադրի ռեժիմի խախտման քննությունների մեխանիզմների ներդրման, նույն այդ շփման գծում մշտադիրտարկում անցկացնող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի գրասենյակի կորողությունների հզորացման եւ Կարմիր Խաչի միջոցով գերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Կողմերը նաև հայտարարեցին, որ հավատարիմ են 1994-95 թթ. կնքված հրադադրի մասին համաձայանգրերին: