25.11.2024
Ջոն Էվանս. Ղարաբաղը պետք է բանակցային սեղան վերադառնա
prev Նախորդ նորություն

Թուրքիան նոր կառավարությամբ գնում է սահմանադրական փոփոխությունների

Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է տվել երկրի 65-րդ կառավարությանը, որը կգլխավորի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ, տրանսպորտի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմը, հայտնում է Անադոլու գործակալությունը:

Բինալի Յըլդըրըմը, ով մինչեւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը զբաղեցնում էր Թուրքիայի տրանսպորտի նախարարի պաշտոնը, կառաարության ղեկավար նշանակվեց մայիսի 20-ին, երբ ԱԶԿ արտահերթ համագումարում ընտրվեց քաղաքական ուժի ղեկավար:

Փորձագետները Բինալի Յըլդըրըմի՝ վարչապետի պաշտոնում նշանակումը եւ ասպարեզից Ահմեդ Դավութօղլուի հեռացումը դիտարկում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ իշխանության լծակների իր ձեռքում կենտրոնացման ձգտումների շրջանակում:

Այդ նպատակով նախատեսվում է փոխել Թուրքիայի Սահմադրությունը և գործող խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական կառավարման մոդելի: Իշխանության գերկենտրոնացման, քրդական քաղաքականության և արտաքին քաղաքական հարցերում Էրդողանի հետ ունեցած մի շարք տարաձայնությունների պատճառով էլ Դավութօղլուն, երնթադրում են փորձագետները, հրաժարական տվեց:

Հատկանշական է, որ նորանշանակ վարչապետն արդեն իսկ կողմ է արտահայտվել նախագահական կառավարման մոդելին: Ելույթ ունենալով կուսակցության համագումարում՝ նա առաջարկել է փոխել սահմանադրությունը: Վարչապետի խոսքով, եկել է ժամանակը օրինականացնել Թուրքիայի քաղաքականությունում գոյություն ունեցող դե-ֆակտո իրավիճակը, այն է՝ նախագահ Էրդողանի միահեծան իշխանությունը:

Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2014 թվականին: Թուրքիայում դա նախագահի առաջին անմիջական ընտրություններն էին, մինչ այդ նախագահին ընտրվում էր խորհրդարանը: