25.11.2024
Քաղցկեղը Հայաստանում. ուշ հայտնաբերումից մինչև թերի բուժում
prev Նախորդ նորություն

Ղարաբաղը կարող է դառնալ աղետալի պատերազմի ծայրամասային սյուժե (հարցազրույց)

Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան էսկալացիայից հետո գտնվում է համաշխարհային գերտերությունների ուշադրության կենտրոնում: Հակամարտության գոտում իրավիճակի արագ կարգավորման օգտին են արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները՝ ՌԴ-ը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Հենց միջազգային հիմնական խաղացողների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Վիեննայում մայիսի 16-ին:

Տարածաշրջանի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական մոտիկության պատճառով Ռուսաստանից արձագանքը եղավ շատ արագ ու ոչ միայն ԱԳՆ-ի մակարդակով: Հայտարարություններով են հանդես եկել ՌԴ գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները՝ վարչապետը, ԱԳ նախարարը, դումայի խոսնակը, պաշտպանության նախարարն ու նախագահը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու վարչապետ Դմիտիրի Մեդվեդևն այցելել են Երևան ու իրավիճակը քննարկել հայկական իշխանությունների հետ: Կարել է ասել, որ այդ օրերին հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման համար ՌԴ-ը կիրառել է դիվանագիտական ու քաղաքական հզոր զինանոց: Այս ամենի վերջին ակրդը եղավ ղարաբաղյան հակամարտությանը քննարկումը ՌԴ ԱԱԽ-ի նիստում, ինչը խոսում է ՌԴ ազգային անվտանգության տեսանկյունից հարցի առաջնահերթության մասին:

Ի՞նչպիսի նշանակություն ունի ՌԴ-ի ազգային անվտանգության տեսանկյունից ղարաբաղյան հիմնահարցն ու որքանով դրա լուծումն առաջնային խնդիր է Մոսկվայի համար: Այս հարցերի շուրջ VERELQ-ի հետ զրույցում իր մտքերով է կիսվել Միջազգային դիսկուսիոն «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն, «Արտաքին քաղաքականություն» գործակալության ղեկավար, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դոցենտ Անդրեյ Սուշենցովը:

Պարոն Սուշենցով, օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Ռուսաստանի ԱԱԽ-ի անդամների հետ: Ասացեք, խնդրեմ, որքանո՞վ է Մոսկվայի համար կարևոր իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ընկավո՞ւմ է այն որպես ՌԴ-ի անվտանգության սպառնալիք:

Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակն, անխոս, մտնում է ՌԴ-ի առանցքային առաջնահերթությունների շրջանակ: Գլխավոր սպառնալիքը՝ ռազմական գործողությունների վերսկսումն է, լոկալ հակամարտության բռնկումն ու երրորդ երկրների՝ ՌԴ-ի ու Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի վերաճման վտանգը: Գոյություն ունի մի փոքր հավանականություն, որ հակամարտության էսկալացիան կարող է վերաճել գլոբալ հակամարտության՝ ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի միջև: Ուստի հավանականություն կա, որ Ղարաբաղը կարող է դառնալ աղետալի մեծ ու աղետալի պատերազմի ծայրամասային սյուժե:

Արդյոք Մոսկվան ջանքեր է գործադրո՞ւմ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար, թե՞ ՌԴ-ին ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանում առանց զանգվածային ռազմական գործողությունների:

ՌԴ-ը ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար: Դրա մասին են վկայում Մոսկվայի դիվանագիտական ջանքերի շարանը, որոնք Մինսկի խմբի մյուս մասնակիցների հավանությամբ դառնում են հակամարտության կարգավորման հիմքը: Սակայն Մոսկվան քաղաքական գործընթացում բաժնետոմսերի ոսկե փաթեթին չի տիրապետում: Ուստի քանի դեռ կողմերը պատրաստ չեն կարգավորման, ոչ ոք ի վիճակի չէ նրանց դրդել դրան: Ամենաշատը, ինչ կարելի է անել այս իրավիճակում՝ Բաքվին ու Երևանին զերծ պահել պատերազմի վերսկսումից: Հենց դրա համար ՌԴ-ը ցանկանում է պահպանել ուժերի բալանսը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև: ՌԴ-ի համար շահավետ կլիներն հակամարտության կարգավորումը, այլ ոչ թե դա պերմանենտ ապասառեցումը: Ստատուս-քվոն վնասում է նաև ՌԴ-ի դաշնակից ՀՀ-ին: Գրավելով մաքսիմալիստական դիրքորոշում հակամարտության կարգավորման բանակցություններում՝ Երևանն իրեն դատապարտում է հակառակորդից դանդաղորեն հետ մնալուն ու ՌԴ-ի գործողություններից ջղաձգվելու ճակատագրի, որը, ըստ Երևանի, պետք է լուծի ՀՀ-ի խնդիրները:

Հաշվի առնլով ՌԴ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը, Թուրքիայի կողմից շրջափակումը, ինչպես նաև ՀՀ-ի աշխարհագրական մեկուսացումը տարածաշրջանային տրանսպորտային ու էներգետիկ նախագծերից՝ Երևանը ժամանակի ընթացքում կհայտնվի ավելի վատ տնտեսական իրավիճակում: Անգամ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի օգնի, քանի որ երկրի տնտեսությունն աճելու է դանդաղ, միգրացիան երկրից շարունակելու է մնալ բարձր: Ո՞ւր կհասցնի այդ միտումը Հայաստանին 2050թ.-ին: Կարելի է մտածել, որ այն ժամանակ ստատուս-քվոն լինելու է նվազ բարեհաջող, քան այժմ:

Խնդիրն այն է, որ սահմանների բացումը, ԼՂՀ-ի լեգալացումը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի էլիտաների ու հասարակության համար բավարար ձեռքբերում չեն գոնե այն բանի համար, որպեսզի ստորագրվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը: Բաքուն նույնպես կանգնած է արմատական դիրքերում: Այդ տեսանկյունից կարգավորման գործընթացում ճեղքում չի նշմարվում և ստատու-քվոն դառնում է ավեկի փխրուն:

Հայաստանում հաճախ ՌԴ-ի հասցեին հարցեր են առաջանում Ադրբեջանի հետ մասշտաբային ռազմական գործարքների հետ կապված: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ը ու ՌԴ-ը դաշնակիցներ են, Երևանում բավականին էմոցիոնալ են արձագանքում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքերի մատակարարումներին:

Հասկանում եմ, որ հարցն ունի ուժեղ էմոցիոնալ կոնտեքստ հատկապես ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան էսկալացիայի ֆոնին: Սակայն մեծ քաղաքականությունում չեն առաջնորդվում էմոցիաներով, այլ՝ շահերով: ՌԴ-ի հետաքրքրությունը կայանում է տարածաշրջանում կայանության պահպանման մեջ, ինչը հնարավորություն է տալիս առաջ տանել իր շահերը:

Այս կապակցությամբ ռուսական զինատեսակների վաճառքը վստահության և ռազմական թափանցիկության մեխանիզմ էր ստեղծում Ադրբեջանի համար: Չնայած վերջին տարիներին գրանցված մի շարք միջադեպերի և ապրիլյան լարվածության՝ տեսանելի է, որ ռազմա-քաղաքական հակակշիռների համակարգն աշխատում է: Բաքուն չի ձգտում մեծ պատերազմի, չնայած և սկսում է օգտագործել ուժ՝ իր քաղաքական շահերն ու ստատուս-քվոյի անընդունելիությունը ցուցադրելու համար: Կողմերի միջև առկա ռազմական բալանսն ու ռուսական ռազմական երաշխիքները ՀՀ-ին, մեծ պատերազմի վտանգը քիչ հավական են դարձնում, չնայած և չեն բացառում ռազմական միջադեպերը:

ՌԴ-ը չի շտապում դադարեցնել ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ նաև այն բանի պատճառով,որ դա հանդիսանում է երկու երկրների բազմակողմանի համագործակցության հիմքը: Այդ հիմքի կազմաքանդումը Բաքվին կստիպի փնտրել իր խնդիրները լուծումը, այդ թվում ղարաբաղյան, այլ ձևերով՝ շրջանցելով ՌԴ-ը և հակադրվելով նրան: Այդպիսի քաղաքականության օրինակ Կովկասում առկա է՝ Վրաստանը Միխեիլ Սահակաշվիլիի օրոք: Ադրբեջանի անցումը հակառուսական դիրքերի կմոտեցնի մեծ պատերազմի վտանգը, այլ ոչ թե հեռվացնում է այն: Հենց այդ պատճառով էլ Մոսկվան չի ցանկանում իրենից վանել Բաքվին: