18.03.2026
Երևանի դպրոցներից մեկից 11-ամյա աղջնակը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
prev Նախորդ նորություն

Էկոնոմիկայի նախարարը խոստացել է մոտ օրերին հայտնել երկու շատ լավ լուր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ նշել է, որ մոտակա օրերին կհայտնի ևս երկու շատ լավ լուր, որոնք հատկապես սպասված են փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների համար։


«Առաջինը կվերաբերի և՛ բուսաբուծությամբ, և՛ անասնապահությամբ զբաղվող մի քանի հարյուր հազար տնտեսությունների, իսկ երկրորդը՝ անասնապահությամբ զբաղվող մի քանի տասնյակ հազար տնտեսությունների։


Հ.Գ. Իմ մարզային հանդիպումների ժամանակ ամենաշատը բարձրացված հարցերն էին՝


առաջին կետում նշվածը՝ կանենք, կհրապարակեմ առաջիկա օրերին,
գյուղապահովագրություն՝ արված է, ընթացքի մեջ է,
երկրորդ կետում նշվածը՝ կանենք, կհրապարակեմ առաջիկա օրերին,
կարկուտի փոխհատուցում՝ արված է,
բուսաբուծության դեպքում 50% աջակցություն՝ արված է, ընթացքի մեջ է։


Դուք ասում եք, մենք անում ենք»,- գրել է նա։