18.03.2026
Հայաստանի և Օմանի նախարարները քննարկել են տրանսպորտի և ՏՏ ոլորտներում համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ընտրել է նոր ատոմակայանի տեսակը. մոդելը կորոշվի մինչև 2027 թվականը

Լուսանկարը՝ aysor.am
Լուսանկարը՝ aysor.am

Շարունակվում են քննարկումները տարբեր երկրների և ընկերությունների հետ՝ նոր ատոմային բլոկի կառուցման վերաբերյալ։


Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կայացած տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։


«Հայաստանի կառավարությունն արդեն ընտրել է ատոմակայանի տեսակը՝ մոդուլային։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում կամ 2027 թ.-ի սկզբին մենք կընտրենք մոդելը, որից հետո կանցնենք հաջորդ փուլին», - ասել է Խուդաթյանը։