12.03.2026
Իրանի դեմ գործողությունները դեռ չեն ավարտվել․ Նեթանյահու
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ Հայաստանն իր անկախ պատմության մեջ առաջին անգամ կարող է տարանցիկ երկիր դառնալ, թեև դեռևս այդպիսին չէ։


«Դրա շնորհիվ մենք կկարողանանք ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- ասել է Ալիևը։


Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղության հաստատումից հետո «մենք սերտորեն աշխատում ենք «Միջին միջանցքի» ընդլայնման ուղղությամբ, որն անցնում է նաև Հայաստանի տարածքով»։


Ալիևը նշել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների պահանջարկն աճում է։ Նա ընդգծել է, որ հակամարտությունների հետևանքով տրանսպորտային կապերի խաթարումը չափազանց բարդ իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար։


Ադրբեջանի առաջնորդի խոսքով՝ Բաքուն և Երևանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա. «սահմաններին անդորր է, առևտրային կապերը հաստատված են», իսկ «երկարաժամկետ խաղաղությունը կնքված է դարերով»։