22.04.2025
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի ու Ալիևի հետ
prev Նախորդ նորություն

Թուրքիայում ընդունվել է պատգամավորներին անձռնմխելիությունից զրկելու օրենք

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորության մասին օրինագիծը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն` օրինագծին կողմ է քվեարկել օրենսդիրների մեծամասնությունը (376 մարդ 550-ից):

Օրենքը ուժի մեջ կմտնի, երբ այն ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պատգամավորների այս որոշումն անվանել է պատմական, ինչի հետ կտրականապես համամի չէ ընդդիմությունը:

«Իմ ժողովուրդը չի ցանկանում այս խորհրդարանում ինչ-որ բանում մեղավոր օրենսդիրների տեսնել, հատկապես նրանց, ովքեր աջակցում են անջատողական ահաբեկչական կազմակերպությանը», - աղբյուրը մեջբերում է Էրդողանի խոսքը:

Այս ասելով` Թուրքիայի նախագահը նկատի է ունեցել Ժողովրդական դեմոկրատական քրդամետ կուսակցության անդամներին, որը Էրդողանը համարում է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մի մասը:

Մոսկվան արձագանքել է Թբիլիսիի մտադրությանը ուժեղացնել Աբխազիայի հետ սահմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան