25.11.2024
Էրդողան. Թուրքիան կավելացնի ադրբեջանական գազի առաքումները
prev Նախորդ նորություն

Ֆինանսների նախարար. Ադրբեջանն անցել է տնտեսման ռեժիմի

Սկսած 2015թ.-ի կեսերից Ադրբեջանն անցել է տնտեսման ռեժիմի: Այս մասին Միլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և գործարարության կոմիտեի նիստին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

Նախարարը նշել է, որ տնտեսական ցուցանիշները վատթարանում են ամբողջ աշխարհում, փոխանցում է haqqin.az-ը:

«Միջազգային տնտեսական կազմակերպությունները տնտեսության գլոբալ աճ էին նախատեսել, սակայն այժմ տնտեսությունն անկում է ապրում և դա անդրադարձել է նաև Ադրբեջանի վրա: Այսպես, թուլացել է բանկային ոլորտը: Ֆինանսական բոլոր պարտավորությունները կատարված են: Բյուջեի եկամուտները նախորդ տարի կազմել են 18,4 միլիարդ մանաթ, իսկ ծախսերը՝ 21 միլիարդ», - նշել է Շարիֆովը:

Նախարարի խոսքով, սոցիալական վճարներն ամբողջությամբ կատարված են: «Հետաձգվել են որոշակի ներդրումային նախագծեր, ինչի շնորհիվ տնտեսվալ են պետբյուջեի զգալի գումարներ», - նշել է նա:

Հատկանշական է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններից հետո ՀՀ կառավարությունն ևս որոշում է ընդունել անցում կատարել ծախսերի խիստ տնտեսման ռեժիմի և ոչ ստանդարդ լուծումներ գտնել երկրի տնտեսական իրավիճակի բարելավման համար:

Մասնավորապես, մայիսի 12-ի նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստին հայտարարեց գործուն քայլերի անհրաժեշտության մասին, որոնք ուղղված կլինեն կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, ինչպես նաև պետական ապարատում ավելորդ ծախսերի կրճատմանը: