25.11.2024
Չիլիի խորհրդարանը դատապարտում է ԼՂՀ-ի դեմ Բաքվի ագրեսիան
prev Նախորդ նորություն

Էրդողան. Թուրքիան կավելացնի ադրբեջանական գազի առաքումները

TANAP-ով տեղափոխվող բնական գազը կբավարարի Թուրքիայի ներքին պահանջարկի մեծ մասը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ATV-ի տեղական հեռուստաընկերության եթերում:

«Այս պահին մենք գնում ենք 6-7 միլիարդ խմ գազ: Մենք ցանկանում ենք այդ ծավալները հասցնել 20-30 միլիարդ խմ-ի: Մյուս կողմից, ԵՄ-ը ունի իր պահանջներն ու առաջ է քաշել իր առաջարկությունները, սակայն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել: Մենք արագացրել ենք աշխատանքները TANAP-ի շուրջ: Այդ նախագծի իրականացմամբ մենք կբավարարենք բնական պաշարների մեր պահանջները: Բացի այդ, գազը արտահանվելու է նաև Եվրոպա»,-նշել է նա:

Միևնույն ժամանակ անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին՝ Էրդողանը նշել է, որ այ կյանքի է կոչվելու մինչև տարվա վերջ:

TANAP նախագիծն ենթադրում է ադրբեջանական գազի տարանցում Շահդենիզ հանքավայրից՝ վրաց-թուրքական սահմանով մինչև Թուրքիայի արևմտյան սահման: Նախապես այն ունենալու է 16 միլիարդ խմ գազ հզորություն, իսկ 2023թ.-ին հասնելու է մինչև 23 միլիարդ խմ-ի:

Հատկանշական է, որ ի տարբերություն Էրդողանի՝ TANAP կոնսորցիումի գործադիր տնօրեն Սալթուկ Դյուզյոլի ամբիցիաներն ավելի համեստ են: Անցյալ տարի Դյուզյոլին ասել էր, որ նախագիծի իրացումը թույլ կտա ադրբեջանական գազի առաքումների ծավալը հասցնել 12 միլիարդ խմ-ի, ոչ թե 20-30 մլրդի ինչպես ներկայացնում է Էրդողանը:

Նախագծի կյանքի կոչման շնորհիվ Անկարան հույս ունի ՌԴ-ից թուրքական շուկայում գազի առաքումների ծավալը ներկայիս 54%-ից հասցնել 30%-ի: