25.11.2024
Մոսկվան արձագանքել է Թբիլիսիի մտադրությանը ուժեղացնել Աբխազիայի հետ սահմանը
prev Նախորդ նորություն

Թուրքիան ունի նոր վարչապետ և նա կողմ է նախագահական հանրապետությանը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ընտրել է նոր առաջնորդի: Իշխող կուսակցության ղեկավար է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մտերիմ եւ համախոհ Բինալի Իյիլդիրիմը, հայնտնում է «Բի-բի-սի»-ն:

Իյիլդիրիմը, ով մեխանիկորեն կդառնա երկրի կառավարության ղեկավար, արդեն իսկ կողմ է արտահայտվել եւ կոչ է արել ձեւավորել երկրում նախագահական կառավարման համակարգ: Ելույթ ունենալով կուսակցության համագումարում՝ նա առաջարկել է փոխել սահմանադրությունը: Նրա խոսքով, եկել է ժամանակը օրինականացնել Թուրքիայի քաղաքականությունում գոյություն ունեցող դե-ֆակտո իրավիճակը, այն է՝ նախագահ Էրդողանի միահեծան իշխանությունը:

Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2014 թվականին: Թուրքիայում դա նախագահի առաջին անմիջական ընտրություններն էին, մինչ այդ նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից:

Բինալի Իյիլդիրիմը, ով Թուրքիայի տրանսպորտի նախարարն էր, վարչապետի պաշտոնում կփոխարինի կառավարության նախկին ղեկավար Ահմեդ Դավութօղլուին: Նա մինչեւ հրաժարական տալը համաձայն չէր Էրդողանի՝ երկրում գործող խորհրդարանականի համակարգի փոխարեն նախագահական կառավարման կարգեր հաստատելու, այն է՝ իր լիազորությունները ընդլանելու քաղաքականության հետ:

Ներքաղաքական կոնֆլիկտը համընկավ Անկարայի առջեւ ծառացած այլ մարտահրավերների հետ: Դրանք են երկրի հարավ-արեւելքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալների հետ բախումները, ծայրահեղական «Իսլամական պետության» գորհայինների իրականացրած ահաբեկչությունները եւ միգրացիոն ճգնաժամը:

Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը 11 տարի զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, այնուհետեւ ընտրվել նախագահ: Թուրքիայում գործող կառավարման խորհրդարանական համակարգով, նախագահի պաշտոնը հիմնականում ունի արարողակարգային նշանակություն: Սակայն Էրդողանը կարծում է, որ նախագահական կառավարման համակարգը թույլ կտա թուրքական պետությանը գործել ավելի արդույավետ: