22.04.2025
Թուրքիան ունի նոր վարչապետ և նա կողմ է նախագահական հանրապետությանը
prev Նախորդ նորություն

ԼՂՀ փոխվարչապետը կհեռանա քաղաքականությունից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը 2017թ.-ի սկզբից ցանկանում է հեռանալ քաղաքականությունից: Այդ մասին պաշտոնյան գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017 թվականի առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»,- գրել է Արթուր Աղաբեկյանը:

Աղաբեկյանը նշանակվել էր այդ պաշտոնին 2012 թ. 2007-2012 թթ. եղել է ՀՀ չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր: Մինչ այդ` 2000-2007 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Աղաբեկյանը ՀՅԴ անդամ է:
Քաղցկեղը Հայաստանում. ուշ հայտնաբերումից մինչև թերի բուժում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան