23.11.2024
Վրաստանի ԱԳՆ-ի առաջնահերթություններից է դառնալու տնտեսական դիվանագիտությունը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի նոր վարչապետը մեկնում է Բաքու

Անկարան և Բաքուն կքնարկեն TANAP գազամուղի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության հարցերը՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի վաղը Բաքու նախատեսված այցի ընթացքում: Այդ մասին փոխանցում է TRT Haber-ը:

Թուրքիայի վարչապետը նշել է, որ էներգետիկ հարցերից բացի Բաքվում քննարկվելու է նաև իրավիճակը Հարավային Կովկասում ու Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները:

Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար եղբայրական պետություն է: Թուրքիայի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Ահմեդ Արսլանը նշել է, որ Անկարան արագացնելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Նրա խոսքով, ինքն այսօր մեկնելու է Կարս՝ շինարարության ընթացքին ծանոթանալու համար:

Ադրբեջանի պետական մաքսային ծառայության տվյալներով, Թուրքիայի և Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը 2016թ.-ի հունվար-ապրիլին կազմել է 388,9 միլիոն դոլար: Թուրքիան Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը:

Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի: 2014թ.-ի վերջին Թուրքիանի ներդրումները Ադրբեջանում կազմել են 7.5 միլիարդ դոլար, իսկ ադրբեջանական ներդրումները Թուրքիայում՝ 4.2 միլիարդ, փոխանցում է Trend-ը: