21.04.2025
Ավիգդոր Էսկին. Վրաստանը ցանկանում է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ
prev Նախորդ նորություն

Վրաստանի ԱԳՆ-ի առաջնահերթություններից է դառնալու տնտեսական դիվանագիտությունը

Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտնել է, որ վրացական ԱԳՆ-ի գլխավոր առաջնահերթություններից է դառնալու տնտեսական դիվանագիտությունը, որն ուղղված է օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն:

Ինչպես հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, Ջանելիձեն 2016-17 թվականների տնտեսական դիվանագիտության նպատակների մասին հայտնել է բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ Վրաստանի ԱԳՆ-ն փոփոխում է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, որպեսզի ավելի ակտիվացնի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս կապակցությամբ Ջանելիձեն հայտնել է, որ տարբեր երկրներում Վրաստանի դեսպանատներում հայտնվելու են կոմերցիոն կցորդներ:
Թուրքիայի նոր վարչապետը մեկնում է Բաքու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան