23.11.2024
Սարգսյանը ԵՄ-Թուրքիա գործարքի մասին. «Էրդողանն անպայման խաբելու է»
prev Նախորդ նորություն

Ավիգդոր Էսկին. Վրաստանը ցանկանում է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ

Վրաստանում նկատվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման ցանկություն: Այդ մասին Sputnik ռադիո եթերում հայտարարել է իսրայելցի մեկնաբան Ավիգդոր Էսկինը, ով վերջերս եղել է Վրաստանում:

Նա նշել է, որ այդ ցանկությունն այսօր ամենուր զգաղվում է. "Ձեզ հետ ռուսերեն են խոսում ամենուր, ոչ միայն Թբիլիսիում, այլ նաև Բաթումում ու Քութայիսում": Նրա խոսքով, վրացական իշխող էլիտան դեռևս դա չի զգացել, սակայն այդ փոփոխությունները տեղի կունենան շատ արագ:

Էսկինը նշել է, որ ՌԴ-Վրաստան լուրջ երկխոսությունը կվերականգնվի Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կկայանա հոկտեմբերին: "Վրաստանը շուտով կարող է դառնալ հետխորհրդային շրջանում ինտեգրացիայի վերսկսման ամենաակտիվ նախաձեռնողը: Դա չի նշանակում, որ նրանք կհրաժարվեն ԵՄ-ից կամ չեն գնա ՆԱՌՕ, սակայն նրանք փնտրելու են ՌԴ-ի հետ ամենալայն համագործակցության հնարավորությունները", - ասել է նա:

Էսկինը հավելել է, որ Վրաստանում շատերը հասկանում են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք սխալ ուղղությամբ են գնացել: