Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա երկրում ինքնավարության և ինքնակառավարման ստեղծում՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ ռազմական բախումները: «Մենք համարձակորեն պայքարելու ենք նրանց դեմ, ով փորձում է մեր երկրի տարածքում ինքնավարության անվան տակ ստեղծել սեփական պետությունը»,-նշել է Էրդողանը: Թուրքիայի իշխանությունները դեկտեմբերին պարեկային ժամ են հայտարարել քրդաբնակ մի ծարք շրջաններում՝ Դիարբերքիրում, Ջիզրեում, Մարդինում, փոխանցում է mk-turkey.ru կայքը: Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալներով, դեկտեմբերի կեսերից հակաահաբեկչական պայքարում ոչնչացվել է մոտ 700 քուրդ գրոհային: