23.04.2025
Պեսկով. Մոսկվան կցանկանար կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ
prev Նախորդ նորություն

ԱՊՀ պետությունները մշակում են օդատիեզերային պաշտպանության հայեցակարգ

Բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործման ուղղությամբ շուրջ երկու տասնյակ հարց է քննարկվել այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին, որին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհուրդը հաստատել է մինչև 2020 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումները, քննարկել և առաջարկել է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի դիտարկմանը ներկայացնել օդատիեզերային պաշտպանության հայեցակարգի նախագիծը:

Նախանշվել են ԱՊՀ-ի պետությունների զինված ուժերի 2017 թվականի համատեղ միջոցառումները, այդ թվում նաև զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային բանակային մրցումների կազմակերպման և միջազգային բանակային խաղերի ասոցիացիայի ստեղծման մասին: Քննարկվել են ռազմական կրթության, պետական գաղտնիքի պաշտպանության, ՌՔԿՊ, թռիչքների անվտանգության ապահովման և այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր:

Նիստի շրջանակում նույն օրը կայացել է Սեյրան Օհանյանի առանձնազրույցը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
ԱՄՆ-ի նախկին դեսպան. Տրամաբանական է, որ ապրիլյան պատերազմը սադրել է Ադրբեջանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար