26.11.2024
ԱՊՀ պետությունները մշակում են օդատիեզերային պաշտպանության հայեցակարգ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի նախկին դեսպան. Տրամաբանական է, որ ապրիլյան պատերազմը սադրել է Ադրբեջանը

Տրամաբանական է ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմը սադրել է հենց Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ու Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեննեթ Յալովիցը:

Նրա խոսքով, ապրիլյան էսլալացիան լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգությանը, քանի որ նաեւ կար այդ մարտական գործողություններին երրորդ կողմերի միանալու վտանգ: "ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պատերազմը կարող է ներքաշել Թուրքիային, ՌԴ-ին և անգամ Իրանին: Դա փաստորեն կնշանակի պատերազմ ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջև", - ասել է նա:

Ինչպես նշել է նախկին դեսպանը, Վաշինգտոնից բավականին դժվար է պարզել, թե ով է նախաձեռնել մարտական գործողություներ հակամարտության գոտում: Նա նշել է, որ չի սիրում որևէ մեկին մեղադրել, սակայն տրամաբանական է ենթադրել, որ դա արել են ադրբեջանցիները:

Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան էսկալացիայից հետո շատ բարդ է վերականգնալ բանակցությունները: Հակամարտության կողմերի նպատակը պետք է լինի ամրապնդել այսօրվա խաղաղությունն ու շարժվել առաջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ մեկնաբանելով Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Նրա խոսքով, ինքը հույս դնում է երկու պետությունների առաջնորդների առողջ բանականությանն ու ռացիոնալ մտածելակերպին: Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ հանդիպումը կնվազեցնի նոր բախումների և մարդկային զոհերի առաջացման հավանականությունը:

Էվանսը նշել է, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված է հասցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Ըստ նրա, խոսելով հակամարտության մասին՝ պետք է շեշտը դնել ոչ թե տարածքների, այլ մարդկանց վրա: Անհրաժեշտ է լուծել առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի բնակչության և տեղահանված անձանց խնդիրները: