25.11.2024
Շոյգու. ՌԴ-ի ու Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ
prev Նախորդ նորություն

Էրդողանի նամակը Պուտինին. ՌԴ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է

Կրեմլում ստացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը, որն ուղղված էր Վլադիմիր Պուտինին: Այդ նամակում Թուրքիայի նախագահը շնորհավորում է Պուտինի Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն հայտնում, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակի:

ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի եվրոպական անվտանգության բաժնի ղեկավար Դմիտրի Դանիլովը հայտարարել է, որ այդ տիպի շնորհավորանքի ստացումը՝ բացահայտ դիվանագիտական ազդակ է առ այն, որ Անկարան փորձում է գտնել Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման ուղիներ: Դանիլովը նշել է, որ Թուրքիան չի թաքցնում այն փաստը, որ ՌԴ-ի կորցնելն իր համար ցավոտ է: Նրա խոսքով, խոսքը միայն ՌԴ-ի հետ խնդիրների մասին չէ, այլ նաև մյուս գործընկերների հետ, այդ թվում ՆԱՏՕ-ի ներսում, փոխանցում է РИА Новости-ն:

Արտաքին և պաշտպանական խոհրդի նախագահության ղեկավար, փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը հայտարարել է, որ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, սակայն դրանք հասցնել նախկին մակարդակի անհնար է:

Նա նշել է, որ խզված ընկերությունը վերականգնելն ընդհանրապես բարդ է, սակայն ռուս-թուրքական հարաբերություններում հնարավոր է եղել հասնել բարձր նշաձողի: Ըստ նրա, ռազմավարական հարաբերություններ վերականգնելը դժվար կլինի, քանի որ այն պահանջում է ռազմավարական փոխվստահություն: Լուկյանովը հավելել է, որ շատ բան կախված է ՌԴ-ից ու նրա ճկունությունից. պահանջելու է արդյոք Մոսկվան Էրդողանից այն, ինչը նա չի կարող տալ՝ ելնելով սեփական իմիջից և իշխանության այն տեսակից, որ նա ձևավորել է Թուրքիայի ներսում: