26.11.2024
Օհանյան. Հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցությունը դինամիկ զարգանում է
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության միջոցով: Այս մասին Պետական Դումայում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Վերջինիս խոսքով, հակամարտությունները ԱՊՀ տարածքում, ինչպես նաև ցանկացած այլ տարածաշրջանում, պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական և այլ ոչ ռազմական մեթոդներով:

Ասվածը, ըստ Լավրովի, վերաբերում է և՛ Լեռնային Ղարաբաղին, և՛ ներուկրաինական ճգնաժամին, և՛ Մերձդնեստրին:

«Կարևորը հարգել կողմերի ձեռք բերված համաձայնությունները և թույլ չտալ դրանց վերանայում: Վստահ ենք, որ բոլոր այս ճգնաժամային իրավիճակները ավելի հեշտ կկարգավորվեին համաեվրոպական համագործակցության ոլորտում առկա համակարգային դեֆեկտների հաղթահարման պարագայում», - ասել է Լավրովը:

Հիշեցնենք, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված: