25.11.2024
Իվանիշվիլի. Վրաստանը մտադիր չէ գործել Սահակաշվիլիի մեթոդներով
prev Նախորդ նորություն

Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հարավային Օսիայի պատգամավորները նախատեսում են առաջիկա նիստում քննարկել 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Որոշ պատգամավորներ նշել են, որ Հայաստանը նույնպես պետք է ճանաչի օսերի ցեղասպանությունը, բայց դա սկզբունքային չէ։ Սկզբունքային է այն, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարավօսական հասարակության լիիրավ անդամներն են, նրանցից շատերը կռվել են մեր Հանրապետության անկախության համար՝ կրելով մեզ հետ պատերազմական տարիների դժվարությունները, իսկ նրանցից շատերը այն հայերի սերունդներն են, որոնք փախել էին ցեղասպանությունից»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հարավային Օսիայի խորհրդարանում քննարկվել է 2015-ին, սակայն հայկական կողմից պաշտոնական դիմում ստացվել է միայն հիմա: