25.11.2024
Ադրբեջանի պետպարտքը 7,5 մլրդ դոլար է
prev Նախորդ նորություն

Իվանիշվիլի. Վրաստանը մտադիր չէ գործել Սահակաշվիլիի մեթոդներով

Վրաստանի գործող իշանությունները մտադիր չեն գործել Միխայիլ Սահակաշվիլիի հիմար մեթոդներով, որոնցով նա առաջնորդվում էր 2008-ի օգոստոսին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:

Երկխոսությունը ՌԴ և Վրաստանի միջև վարում են Վրաստանի նախագահի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գխով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Իրավիճակը, որն ունենք, Սահակաշվիլիի ամենամեծ սխալն է և նրա չմտածված, հիմար գործողությունների արդյունքը: Թող ոչ ոք պատրանք չունենա, որ մենք այդպիսի մեթոդներով ենք գործելու»,-ասել է Իվանիշվիլին և հավելել, որ վրացական իշխանությունները ճիշտ ուղի և ռազմավարություն են ընտրել, որը դրական արդյունքի կհանգեցնի: Իվանիշվիլին նշել է, որ Աբաշիձեի և Կարասինի երկխոսությունն այլընտրանք չունի:

«Մենք ճիշտ ուղի ենք ընտրել և պետք է ամեն ինչ անենք, գրավելու համար մեր եղբայր աբխազներին ու օսերին: Վրաստանը պետք է այնքան ուժեղ դառնա, որպեսզի մեր եղբայրները ցանկություն ունենան ապրելու մեր հետ: Մենք ոչ ոքի չենք ստիպելու ինչ-որ բան ուժով անել և արդյունք անպայման կլինի: Համբերություն է հարկավոր», - ասել է Իվանիշվիլին: