25.11.2024
Յըլդըրըմ. Թուրքիան թույլ չի տա Սիրիայում նոր պետությունների ձևավորումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի պետպարտքը 7,5 մլրդ դոլար է

Հայտարարվել է Ադրբեջանի պետական պարտքի չափը 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ:

Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունից ԱՊԱ-ին հայտնել են, որ Ադրբեջանի արտաքին պետական պարտքն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 7 448,7 մլն դոլար: ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պետական պարտքի հարաբերակցությունը հավասար է 21 տոկոսի:

«Պարտքի մեջ ներառված են կառավարության ուղղակի պարտավորությամբ եւ պետերաշխավորությամբ ներգրավված վարկային պայմանական պարտավորությունները: Արտաքին պետական պարտքի 82,3 տոկոսը ներգրավվել է Համաշխարհային բանկից, Զարգացման ասիական բանկից, Զարգացման իսլամական բանկից, Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկից, Ճապոնիայի Համագործակցության միջազգային գործակալությունից եւ ֆինանսական այլ կառույցներից ֆինանսական տարբեր նախագծերի ֆինանսավորման համար, դրանց 17,7 տոկոսը բաժին է ընկնում արժեթղթերին, որոնք տեղադրված են ֆինանսական տարբեր միջազգային շուկաներում», - հայտնում է աղբյուրը: