27.11.2024
«Պարգևատրում» փախստականների համար. Անկարան ԵՄ-ից երեք միլիարդ եվրո կստանա
01.12.2015
«Պարգևատրում» փախստականների համար. Անկարան ԵՄ-ից երեք միլիարդ եվրո կստանա

Բրյուսելում քննարկումների արդյունքում ԵՄ-ը ու Թուրքիան համաձայնեցրել են միգրացիան ճգնաժամի դեմ պայքարի հերթական գործողությունների պլանը: Ըստ ձեռք բերված համաձայնությունների, Անկարան Բրյուսելից կստանա երեք միլիարդ եվրո: Բացի այդ, ԵՄ-ը խոստացել է Թուրքիայի համար առանց վիզային ռեժիմ սահմանել 2016թ.-ի աշնանից, եթե երկիրը կատարի բոլոր պայմանները, մասնավորապես միգրացիոն ոլորտում: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը բոլոր ջանքերը կգործադրի միգրացիան սահմանափակելու համար, սակայն որևէ կոնկրետ երաշխիքներ չի տվել: Թուրքիայի վարչապետի նման զգուշավորությունը, ամենայն հավանականությամբ փաստում է այն, որ չնայած մեծ վարձատրությանը, Անկարան նպատակ չունի իր մոտ պայմաններ ստեղծել պատերազմող Սիրիայից փախստականների համար ապաստան ստեղծելու համար: Ավելին, մեծ հավանականության կա, որ այսուհետ Եվրամիությունը մի քանի միլիոն արաբների փոխարեն, կստանի մի քանի միլիոն թուրքեր, որոնք կներկայանան որպես աշխատանքային միգրանտներ փախստականների փոխարեն: "Մտրակի" կարիք զգացող Թուրքիան իր արևմտյան գործընկերներից դեռևս միայն բլիթներ է ստանում: Pew Research-ի հարցման համաձայն, Թուրքիայի բնակիչների մոտ 8% համակրում է "Իսլամական պետությանը", որին ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պատերազմ են հայտարարել: Ավելին` Թուրքիայում ԻՊ-ի նկատմամբ բացասաբար տրամադրված մադկանց թիվն ավելի քիչ է, քանի օրինակ Իսրայելի նկատմամբ: Ընդհանուր առմամբ Թուրքիայում բնակչության միայն 53%-ը կարծում է, որ իրեն պայթեցնելն ու ահաբեկչություն իրականացնելն անընդունելի է: Բրյուսելից Անկարային օգնության տրամադրումը քննադատության է ենթարկել Հայաստանի ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա կարծում է, որ ԵՄ-ի քաղաքականությունը միայն խրախուսում է Թուրքիային իսլամական ծայրահեղականների հետ հետագա համագործակցությունն և երկրի ներսում բռնաճնշումների շարունակությունը: «Հետևելով Անկարայի ու Բրյուսելի բանակցությունները մի պատմություն հիշեցի: Նիքսոնը իր կաբինետում Քիսինջերի հետ քննարկում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Այդ պահին նախագահի շունը կրծոտում է գորգը: Նիքսոնը մի քանի անգամ սաստում է շանը, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը բլիթ է նետում շանը: Այդ պահին Քիսինջերը ասում է նախագահին, որ նա խրախուսում է շանը, որը այսուհետ ևս կրծոտելու է գորգը: Քիսինջերի խոսքով, նույնքան սխալական է նաև ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում: Վաշինգտոնը պահանջում է իր մերձավորարևելյան դաշնակիցներից չանել քայլեր, որոնք հակասում են ԱՄՆ-ի շահերին, սակայն իր գործնական գործողություններով խրախուսում է նրանց այդպիսի քայլերը ապագայում», - նշել է Պողոսյանը Facebook-ի իր էջում: