25.11.2024
ԶԼՄ-ները օֆշորներում հայտնաբերել են Ալիևի ոսկու արդյունահանման ընկերությունները
prev Նախորդ նորություն

Շարքից հանվել են ադրբեջանական ТОС-1 հրանետներ և 3 հարվածային ԱԹՍ. ՊՆ

Հայկական ստորաբաժանումներն առաջնագծում շարքից հանել են ադրբեջանական ТОС-1 հրանետներ և հարվածային ԱԹՍ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

"Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և 3 մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ", - տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների, մարտերի ժամանակ ադրբեջանական կողմը կորցրել է մոտ 20 տանկ, երկու ուղղաթիռ և "Գրադ" համակարգ ու մի քանի այլ զրահատեխնիկա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Ադրբեջանական կողմին հաջողվել էր գրավել հայկական մի քանի մարտական դիրքեր, որոնք հետագայում ղարաբաղյան ուժերը կրկին վերցրել էին վերահսողության տակ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռներից բացի կորցրել է նաև ԱԹՍ և մեկ տասնյակից ավել տանկեր: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: Հայկական կողմի կորուստները՝ 18 զոհ և 35-ին մոտ վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնում է 12 զոհերի մասին, սակայն, ըստ հայկական կողմի տեղեկատվության, նրանց թիվն անցնում է 200-ից: