25.11.2024
Ադրբեջանը կիրառում է հրանոթներ,
prev Նախորդ նորություն

ԶԼՄ-ները օֆշորներում հայտնաբերել են Ալիևի ոսկու արդյունահանման ընկերությունները

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի լրագրողները (ICIJ) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օֆշորներն են հայտնաբերել՝ ոսկու հանքերում և լոնդոնյան անշարժ գույքում մասնաբաժինները թաքցնելու համար:

Իլհամ Ալիևի հարազատները Պանամայում գրանցված հիմնադրամներ և ընկերություններ են օգտագործել, որպեսզի թաքցնեն իրենց մասնաբաժինները ոսկու արդյունահանման ընկերություններում և լոնդոնյան անշարժ գույքում: Այդ մասին նշված է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի լրագրողների հրապարակած հաղորդագրությունում:

Կոնսորցիումի տրամադրության տակ են հայտնվել պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերության փաստաթղթերը, որը կասկածվում է կեղծ ընկերությունների և կորպորոտիվ կառույցների ստեղծման մեջ՝ սեփականատերերի ակտիվները թաքցնելու համար: Հաղորդագրության մեջ չի նշվում Ալիևի ընտանիքի սեփականության կառուցվածքը, սակայն ադրբեջանական առաջնորդն արդեն երեք տարի առաջ ընկել է ICIJ-ի ուշադրության տակ: Այն ժամանակ քննվում էին ընտանիքին պատկանող գաղտնի օֆշորները, փոխանցում է РБК-ը:

Ըստ ICIJ, Ալիևն ու նրա տիկին Մեհրիբան Ալիևան 2003թ.-ին գնել են Rosamund International Ltd ընկերությունը Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Ալիևը, ով նշված է որպես ընկերության տնօրեն և համասեփականատեր այդ պահին խորհրդարանի պատգամավոր էր, իսկ նույն թվականի հոկտեմբերին դարձել է նախագահ: Ըստ ICIJ-ի, ընկերություններն իրավաբանական կարգավիճակ են ունեցել մինչև 2004թ.-ը: Ալիևը այդ կերպ խախտել է օրենդրությունը, որը արգելում է խորհրդարանի անդամներին և նախագահին բիզնեսով զբաղվել:

2008թ.-ին Ալիևի դստրերը՝ 19-ամյա Արզուն և 23-ամյա Լեյլան ձեռք են բերել rbor Investments, LaBelleza Holdings Limited և Harvard Management Limited ընկերությունները նույն Բրիտանական Վիրջինյան կղզիներում: