25.11.2024
Զաքիր Հասանովը զեկուցեց. Բաքուն նախահարձակ է եղել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կիրառում է հրանոթներ, "Գրադ" կայանքներ և տանկեր

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

ԼՂ ՊԲ մամլո ծառայության հաղոդմամբ, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: "Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, "Գրադ" կայանքներ և տանկեր", - հայտնում են գերատեսչությունից: "Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները: Դեպքերի հետագա զարգացման մասին՝ մեր առաջիկա հաղորդագրություններում", - ասված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ: Ադրբեջանական կողմին հաջողվել էր գրավել հայկական մի քանի մարտական դիրքեր, որոնք հետագայում ղարաբաղյան ուժերը կրկին վերցրել էին վերահսողության տակ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռներից բացի կորցրել է նաև ԱԹՍ և մեկ տասնյակից ավել տանկեր: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: Հայկական կողմի կորուստները՝ 18 զոհ և 35-ին մոտ վիրավոր: Ադրբեջանական կողմը հայտնում է 12 զոհերի մասին, սակայն, ըստ հայկական կողմի տեղեկատվության, նրանց թիվն անցնում է 200-ից: