25.11.2024
Ադրբեջանը կորցեց ևս մեկ տանկ և
prev Նախորդ նորություն

Զաքիր Հասանովը զեկուցեց. Բաքուն նախահարձակ է եղել

Ապրիլի 2-ի երեկոյան Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ անցկացված անվտանգության նիստի ընթացքում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոստովանում է, որ իրենք են սկսել ռազմական գործողությունները` բերելով մեղմ ասած անիմաստ «հիմնավորումներ»:Այս մասին հայտնի դարձել Զաքիր Հասանովի զեկույցի տեսագրությունից, հայտնում է Ռազմ.ինֆո-ն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր զեկույցում մասնավորապես նշում է.

«Պետք է նշեմ, որ վերջին ժամանակները ՀՀ զինված ուժերը սահմանագծին տեղակայված տարածքներում, գյուղերում դիվերսիաներ են կազմակերպում, բնակչության դեմ ծանր հրազեն, հրետանի են օգտագործում, դրա հետևանքով բնակչության շրջանում կորուստներն էլ են ավելացել (ակնհայտ ապատեղեկատվություն, ընդհակառակը` վերջին շրջանում Ադրբեջանի զինուժն էր սկսել հրետանայաին և հրթիռային տեխնիկաներից կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ ” խմբ.):

Այս դիվերսիաներին հակազդելու համար, գնահատելով ստեղծված իրավիճակը` որոշվել է հրետակոծել հայկական դիրքերը և նրանց զինված ստորաբաժանումները ստիպողաբար հեռացնել մեր գյուղերի մոտակայքից:

Բացի այդ, պլանավորված կերպով, հաշվի առնելով հնարավոր ուղղությունով հայկական զինուժի ստորաբաժանումների գործողությունները, գիշերվա 1-ից 2-ը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները 3 ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել: ….. Այս գործողության հիմնական նպատակը դիվերսիաներին հակազդելը և մեր կրակակետերի, բնակավայրերի ազատագրումն է…»:

Փաստորեն Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանում է, որ իրենք նախահարձակ են եղել և իբրև «հիմնավորում» նշում իրականության հետ կապ չունեցող «փաստեր նախկինում հայկական ուժերի գործողությունների մասին»:

Ավելին` Զաքիր Հասանովը նշում է «ադրբեջանական բնակավայրերն ազատագրելու» (խոսքը Արցախի հայկական բնակավայրերի գրավման մասին է — խմբ) անհրաժեշտության մասին` ապացուցելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ և չի էլ ուզում գնալ բանակցային ճանապարհով` փորձելով ամեն բան լուծել ռազմական գործողությունների միջոցով: