"Մենք չենք մեղադրում Անկարային, թեեւ, իհարկե, լսել ենք թուրքական ղեկավարության հայտարարությունները, որոնք միակողմանի բնույթ են կրում: Մեր թուրք հարեւանների համար կարեւոր է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն որդեգրել՝ լինի դա Իրաքը կամ Սիրիան: Թուրքիան շարունակում է աջակցել ահաբեկչությանը", - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Էրդողանը բազմաթիվ անգամ հանդես է եկել ղարաբաղյան հարցում Բաքվի դիրքորոշումը պաշտպանող հայտարարություններով: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել: «Մենք չենք մեղադրում Անկարային, թեեւ, իհարկե, լսել ենք թուրքական ղեկավարության հայտարարությունները, որոնք միակողմանի բնույթ են կրում: Մեր թուրք հարեւանների համար կարեւոր է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն որդեգրել՝ լինի դա Իրաքը կամ Սիրիան: Թուրքիան շարունակում է աջակցել ահաբեկչությանը: Չեմ կարող դատել թե ինչ դեր ունի Անկարան Ղարաբաղի հարցում, բայց կարծում եմ, որ բոլորի համար՝ այդ թվում եւ Թուրքիայի ու թուրք ժողովրդի համար ճիշտ կլինի կենտրոնանալ ահաբեկչությանը սատարելու դադարեցման վրա: Այդ կարծիքը ես կարող եմ վստահ արտահայտել, եւ մենք դա առաջ ենք տանելու», - ասել է Սերգեյ Լավրովը:
«Իսկ այդպիսիք կան հաստատ: Փորձեր են ձեռնարկվում նրանց կողմից, ովքեր համաձայն չեն հակամարտության խաղաղ, քաղաքական լուծման հիմնարար մոտեցումների հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման գործում Թուրքիայի դերը, ՌԴ ԱԳՆ ղեկավարը ասել է, որ Մոսկվան արտաքին դերակատարներին չի մեղադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկում հրահրելու համար:
«Մենք հույս ունենք, որ այդ կոչերը լսելի են եղել, սակայն շարունակում ենք լուրեր ստանալ, որ խախտումները դեռ վերջնականապես չեն հանդարտվել: Մենք շարունակում ենք Բաքվի եւ Երեւանի հետ շփումների միջոցով ձգտել նրան, որ Մոսկվայից, Վաշինգթոնից ու Փարիզից եկող ազդանշանները լսվեն», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: «Անհրաժեշտ է դադարեցնել հրադադարի խախտումները եւ բարդություններ չստեղծել հակամարտության կարգավորմանը ուղղված ջանքերի վերականգման գործում», - հայտարարել է Լավրովը:
Նա հույս է հայտնել, որ կողմերը կլսեն ՌԴ ղեկավարության եւ Մինսկի խմբի համանախագահների կոչերը: «Մենք հույս ունենք, որ այդ կոչերը լսելի են եղել, սակայն շարունակում ենք լուրեր ստանալ, որ խախտումները դեռ վերջնականապես չեն հանդարտվել: Մենք շարունակում ենք Բաքվի եւ Երեւանի հետ շփումների միջոցով ձգտել նրան, որ Մոսկվայից, Վաշինգթոնից ու Փարիզից եկող ազդանշանները լսվեն», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մասին, Սերգեյ Լավրովը նկատել է, որ այն սահմանել է սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի ԼՂ հակամարտության վերջնական լուծումը: «Դա բոլորի կողմից ընդունված եռանախագահներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնց դերը ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ ԵԱՀԿ-ի որոշումներում», - հիշեցրել է ՌԴ նախարարը:
Նրա խոսքով, «ճիշտ կլիներ չփորձել վարկաբեկել Մինսկի խմբի համանախագահների դերը կամ լղոզել իրենց դերն ու հակամարտության կողմերի հետ ձեռք բերված հաջողությունները»: Լավրովը նշել է, որ «հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս հանելու բոլոր փորձերն ու գաղափարները շահագործվելու են նրանց կողմից, ովքեր ցանկանում են խնդրի խաղաղ լուծման, եթե ոչ տապալումն, ապա գոնե բարդացումը»:
Ինչպես մինչ այդ հայտնել էր
VERELQ-ը, Լեռնային Ղարաբաղում հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի երկուսին իրավիճակը կտրուկ լարվել էր՝ սկսվել են ուժեղ մարտեր, որոնցից հետո հակամարտության կողմերը դրա համար միմյանց են մեղադրել: Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել էր, որ հաշվի առնելով միջազգային կառույցների դիմումները «Բաքուն միակողմանի որոշում է կայացնում դադարեցնել պատասխան միջոցները ՀՀ-ի կողմից օկուօացված տարածքներում», սակայն Հայաստանի և ԼՂ պաշտպանության նախարարությունները հերքել էին այդ տեղեկատվությունը: Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 33 մարդ, ևս ավելի քան 200-ը վիրավորվել են: