Փոխվարչապետերի մակարդակով հրաժարականներ սպասվո՞ւմ են
Փոխվարչապետների մակարդակով հրաժարականներ չեն սպասվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում «արշալույսները» միշտ էլ խաղաղ են եղել, բայց այս խաղաղությունը երբեք չի եղել և երբեք էլ չի լինի «ճահճային լռության պայմաններում»։
"2013 թվականից, երբ ՔՊ-ն դեռ քաղաքացիական նախաձեռնություն էր, քննարկումները միշտ ընթացել են թեժ բանավեճերի մթնոլորտում։ Բոլորի հետ լինում են դեպքեր, երբ անցնում են քաղաքական բանավեճերի սահմանները, նույնիսկ ինձ հետ նման բաներ վերջերս պատահել են։ Նման դեպքերում սկսվում են կարգապահական գործընթացներ",- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, այսօր մամուլը գրել էր, թե խոսակցություններ կան , որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել: Թե ում փոխարեն` Տիգրան Խաչատրյանի՞, թե՞ Մհեր Գրիգորյանի, դեռեւս հայտնի չէ: