15.09.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Հայաստանում Ղազախստանի դեսպանն արժանացել է Բարեկամության շքանշանի

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը դինամիկ զարգանում է՝ շարունակաբար հարստացնելով երկկողմ հարաբերությունների բովանդակությունը։


Այս մասին սեպտեմբերի 15-ին Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ հանդիպմանն ընդգծել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ քննարկելով նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ընդլայնման հեռանկարները։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և տրանսպորտային ցանցերի զարգացմանը։ Կողմերն անդրադարձել են նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային հարցերին։


Ի նշան երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի՝ Արարատ Միրզոյանը դեսպան Բոլատ Իմանբաևին հանձնել է Բարեկամության շքանշան։

 Լուսանկարը` mfa.am
15.09.2025
Հայաստանում Ղազախստանի դեսպանն արժանացել է Բարեկամության շքանշանի