25.11.2024
ՌԴ-ը խորհուրդ է տալիս Թուրքիային չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը
prev Նախորդ նորություն

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր և 26 անհայտ կորած. ԼՂ ՊԲ

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի:

Այս մասին Հասրաթյանը հայտնել է Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Եւս 26 զինծառայողներ համարվում են անհայտ կորած:

Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաեւ 7 տանկ: «Ադրբեջանի առաջխաղաղցումը չի գերազանցել 300 մետրը: Այս պահին մենք ունեն 5 կորցրած դիրք հարավային ուղղությամբ եւ 3-ը՝ հյուսիսային»,-ասել է նա: Սենոր Հասրաթյանն ասել է, որ Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ:

Ինչպես մինչ այդ հայտնել էր VERELQ-ը, Լեռնային Ղարաբաղում հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի երկուսին իրավիճակը կտրուկ լարվել էր՝ սկսվել են ուժեղ մարտեր, որոնցից հետո հակամարտության կողմերը դրա համար միմյանց են մեղադրել:

Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել էր, որ հաշվի առնելով միջազգային կառույցների դիմումները «Բաքուն միակողմանի որոշում է կայացնում դադարեցնել պատասխան միջոցները ՀՀ-ի կողմից օկուօացված տարածքներում», սակայն Հայաստանի և ԼՂ պաշտպանության նախարարությունները հերքել էին այդ տեղեկատվությունը: Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալնեի, զոհվել է առնվազն 33 մարդ, ևս ավելի քան 200-ը վիրավորվել են: