24.11.2024
Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր և 26 անհայտ կորած. ԼՂ ՊԲ
prev Նախորդ նորություն

Պուտինը կոչ է արել Սարգսյանին և Ալիևին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ նախագահ Վլադիմնիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:

Նշվում է, որ հեռախոսազրույցները տեղի են ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Հաղորվում է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումներին:

Պուտինը խորը մտահոգություն է հայտնել բազմաթիվ զոհերի հանգեցրած ռազմական բախումների կապակցությամբ եւ կոչ արել անհապաղորեն դադարեցնել մարտական գործողությունները եւ հետեւել հրադադարի ռեժիմին: Պուտինն ասել է նաեւ, որ Մոսկվան շարունակելու է իր միջնորդական դերակատարումը` իրավիճակի կարգավորման համար: Նաեւ` Պուտինն ընգծել է ԵԱՀԿ Մինսկի հետ համագործակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների վերականգնման կարեւորությունը:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկնել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով:

Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: ՌԴ Նախագահը կողմերին կոչ է արել պահպանել զինադադարի ռեժիմը:

Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է անհրաժեշտ միջնորդական քայլեր՝ միտված նպաստելու իրավիճակի կարգավորմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով: