24.11.2024
Պուտինը կոչ է արել Սարգսյանին և Ալիևին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Առանց Ղարաբաղի բանակցությունները արդյունավետ չեն լինի

Առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվման բանակցային գործընթացի մեջ, ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումները ոչ միայն Բաքվում են ընթանում, այլեւ նախատեսվում են Երեւանում, համանախագահները լինելու են նաեւ Ստեփանակերտում ու բոլոր հանդիպումների արդյունքներ միսին կտեղեկացվեն բոլորը:

«Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ դեռեւս 2011-ին, որ համանախագահող երկրների նախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան արել էին հայտարարություն, որտեղ բաառացի ասված էր՝ ժամանակին ուժի կիրառումն էր, որ բերեց ներկա իրավիճակի ու նոր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքների, ավերածությունների, որը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, հենց դա, դա նոր ուժի կիրառում է: Այնպես որ հիմա մենք`հայկական կողմերը, պետք է աշխատենք ու հասնենք նրան, որ լինի համապատասխան արձագանք:

Բնական է, որ հարցադրումը շատ հստակ է լինելու, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվման բանակցային գործընթացի մեջ, ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ»,- ասաց Շավարշ Քոչարյանը եւ անդրադարձավ միջազգային հանրության արձագանքին՝ նկատելով, որ դատապարտող հայտարարություններից բացի պետք է քայլեր կատարվեն, հայտնում է armtimes-ը:

«Եկեք առաջ չընկնենք, մի բան ակնհայտ է, եթե կարող է խոսք գնալ բանակցային գործընթացի մասին, պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի, իսկ նախորդ փորձը ցույց տվեց, որ այն միջոցները, որոնք կիրառվում են, բավարար չէ: Ուրեմն այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,- նշեց փոխնախարարը:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի համար ցանկալի կլիներ, որ ավելի հասցեական ու հստակ լինեին այդ միջազգային հանրության արձագանքները, որովհետև կան մամուլի հրապարակումներ, որտեղ հստակ երեւում է, որ Ադրբեջանը դատապարտվում է, բայց պաշտոնյաների հստակությունը չկա: «Դա մտահոգիչ է, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք, առայսօր այդ չի եղել հասցեագրված, դրա համար էլ Ադրբեջանն ընկալել է քարտ բլանշ վերջին իրադարձություններն իրականացնելիս»,- եզրափակեց ԱԳ նախարարի տեղակալը: