17.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական սփյուռքի առաջնորդին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից

Լուսանկարը՝ pastinfo.am
Լուսանկարը՝ pastinfo.am

Մոսկվայի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավար միավորման նախագահ Բախտիյար Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։


Ադրբեջանական սփյուռքի առաջնորդի ռուսական անձնագիրը չեղյալ է հայտարարվել՝ նշում են դրանք։ Նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2000-ականներին։


Հիշեցնենք, որ Բախտիյար Հասանովը Մոսկվայի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավար միավորման նախագահ է ընտրվել 2022 թվականին։