25.11.2024
Ռուսական գազի գինը կլինի 150 դոլար
prev Նախորդ նորություն

Մեդվեդև. Պետք է բացառել, որ հակամարտությունը մտնի թեժ փուլ

Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց՝ հուսով ենք, որ Ղարաբաղում կպահպանվի կրակի դադարեցման ռեժիմը և կվերսկսվի քաղաքական գործընթնացը:

«Չէինք կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երեկոյան այս հարցը քննարկելու ենք նաև Հայաստանի նախագահի հետ: Այս իրավիճակը հարուցել է մեր լրջագույն անհանգստությունը: Հուսով ենք, որ կպահպանվի կրակի դադարեցման ռեժիմը և հուսով ենք, որ կվերսկսվի քաղաքական գործընթնացը: Դրանում լուրջ ներդրումներ են արվել, որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, ոչ թե ռազմական գործիչները: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, օգտագործել իր ազդեցությունը: Գործող մեխանիզմին [ԵԱՀԿ ՄԽ շրջանակում] այլընտրանք չկա: Ամենագլխավորը՝ բացառելն է, որ հակամարտությունը մտնի թեժ փուլ, որովհետև դա տարածաշրջանի համար կունենա ողբերգական հետևանքներ: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի վստահելի գործընկերն ու ընկերը», - ասաց նա:

Նշենք, որ Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում է նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Խոսելով ձեռք բերված էներգետիկ համաձայնությունների մասին, ՌԴ վարչապետն ասաց՝ «Պայմանավորվել ենք էներգետիկ հարցերի շուրջ, ներառյալ՝ գազի մատակարարման հետ կապված հարցը, ինչը շատ կարևոր է Հայաստանում էներգետիկ սպառման կայունության տեսանկյունից և Հայաստանի ընդհանուր զարգացման առումով»: